Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Նորմալիզացնում է անբարոյականության տարատեսակ դրսևորումները

Նորմալիզացնում է անբարոյականության տարատեսակ դրսևորումները
30.05.2025 | 12:50

Փաստորեն, այն աստիճան ադեկվատ չի, որ արդեն յոթ տարի է նույնիսկ չի հասկանում, թե ինչ աթոռի վրա է նստած։

Կամ էլ գիտակցված նույն ոճով "«»հրահրում է", ինչպես Ադրբեջանին՝ 2019-20-ին, այնպես էլ հայ հանրությանը հիմա` բարոյական նշաձողերն ու միջանձնյա հարաբերությունների նորմերն իր բարձր դիրքից ոչնչացնելով։ Առաջնորդ, որին նայում է հանրությունը, ով իր պահվածքով ու առաջարկությամբ, դաստիարակությամբ օրինակ է ծառայում հանրության համար` նորմալիզացնում է անբարոյականության տարատեսակ դրսևորումները` մտավոր, դաստիարակչական, արժեհամակարգային, հիմա էլ՝ միջանձնյա հարաբերությունների։

Ինչպե՞ս կարող է ժողովուրդը լինել կիրթ, դաստիարակված, արժեհամակարգահեն ու բարոյական, երբ իր պետության առաջին դեմքն ու կառավարող էլիտայի առնվազն մի մասը անկիրթ, անդաստիարակ, արժեհամակարգազուրկ ու անբարոյական է։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 4499

Մեկնաբանություններ